Jump to content

Ռազմական դրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմական դրություն, հատուկ իրավական կանոնակարգ երկրում կամ նրա առանձին մարզերում, որը հաստատում է պետության իշխանության բարձրագույն մարմինն արտակարգ դրության (պատերազմ, ապստամբություն, տարերային աղետ և այլն) դեպքում։

Ռազմական դրության բնորոշ գծերն են՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնումը, քաղաքացիական բնակչության լրացուցիչ պարտականությունների (աշխատանքային և այլ պարհակներ) սահմանումը, որոշակի սահմանափակումների (պարետային ժամ, որոշակի վայրից հեռանալու կամ մուտք գործելու արգելքներ) իրականացումը և այլն։

Զինվորական իշխանությունների կարգադրությունները չկատարողները ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով։

Ռազմական դրություն կարող է նաև կիրառվել ոչ պատերազմական, խաղաղ ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։