Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1990
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1990 World Cup '90 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Իտալիա |
Քաղաքներ | 12 |
Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 8 - հուլիսի 8 (31 օր) |
Մասնակիցներ | 24 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Գերմանիա (3-րդ անգամ) |
Փոխչեմպիոն | Արգենտինա |
Երրորդ տեղ | Իտալիա |
Չորրորդ տեղ | Անգլիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 2 516 348 (48 391 խաղում) |
Խաղեր | 52 |
Խփված գոլեր | 115 (2.21 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Սալվատոր Սկիլաչի |
Լավագույն խաղացող | Սալվատոր Սկիլաչի |
← 1986 1994 → |
XIV Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տղամարդկանց միջև անց է կացվել 1990 թվականի հունիսի 8-ից հուլիսի 8-ը՝ Իտալիայում։ Նրանում մասնակցություն է ունեցել 24 հավաքական, որոնք սկզբում հանդիպեցին խմբային խաղերում, որպեսզի որոշեն 16 լավագույններին։ Վերջիններս փլեյ-օֆֆ փուլում խաղում են մինչև եզրափակիչ։ Ընդհանուր կայացել է 52 հանդիպում։ Չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականը եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին 1:0 հաշվով։
Մրցախաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի ձևաչափը մնաց նույնը, ինչ 1986 թվականին էր. որակավորվեցին 24 հավաքական, որոնք բաժանվեցին 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։ Փլեյ-օֆֆ փուլ են դուրս գալիս 16 հավաքական. խմբերի 6 հաղթողները, 2-րդ տեղն զբաղեցրած 6 հավաքականները և 3-րդ հորիզոնականն զբաղեցրած 4 հավաքականները։ 3 երկրներ առաջին անգամ դուրս եկան եզրափակիչ մաս. Կոստա Ռիկան, Իռլանդիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունը ՖԻՖԱ-ի կայքում Արխիվացված 2007-03-20 Wayback Machine
- ЧМ-1990 (ռուս.)
|