Jump to content

Նիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Federal Republic of Nigeria
Նիգերի Հանրապետություն
Նիգերի դրոշ
Դրոշ
Նիգերի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Նիգերի Օրհներգ
Նիգերի դիրքը
Նիգերի դիրքը
Նիգերի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքՆիամեյ
Պետական լեզուներ Ֆրանսերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Մահամադու Իսոուֆոու
 -  Վարչապետ Բրիգի Ռեֆինի
Հիմնադրում
 -  Անկախացում օգոստոսի 3 1960 
Տարածք
 -  Ընդհանուր 1,267,000 կմ²  (22-րդ)
 -  Ջրային (%) 0.02
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 19,034,400[1]  (64-րդ)
 -  2011 մարդահամարը 16,468,886[2] 
 -  Խտություն 15 /կմ² (172-րդ)
39 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2012 գնահատում
 -  Ընդհանուր $13.429 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $863[4] 
ՀՆԱ (անվանական) 2012 գնահատում
 -  Ընդհանուր $6.783 միլիարդ[5] 
 -  Մեկ շնչի հաշվով $436[6] 
ՄՆԶԻ (2013) 0.337[7] (ցածր) (187th)
Արժույթ Արևմտյան Աֆրիկյան Ֆրանկ (XOF)
Ժամային գոտի +1
Ազգային դոմեն .ne
Հեռախոսային կոդ ++227

Նիգեր (Niger), Նիգերի Հանրապետություն (Republique du Niger), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Սահմանակից է Ալժիրին, Լիբիային, Չադին, Նիգերիային, Բենինին և Մալիին։ Տարածությունը 1267 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 19,034,400[1] (2015)։ Վարչականորեն բաժանվում է օկրուգներից բաղկացած 7 դեպարտամենտի։ Մայրաքաղաքը՝ Նիամեյ։

Նիգերի տարածքը բնակեցվել է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում Նիգերի տարածքում գոյություն են ունեցել վաղ ֆեոդալական պետությունննր՝ Սոնգհաի, Կանեմ Բորնու ևն։ XIX դ․ սկզբին հարավային շրջանները մտել են Սոկոաո պետության կազմի մեջ։ 1890-ական թթ․ Ֆրանսիան սկսել է Նիգերի զավթումը և 1904-ին ստեղծել «Նիգեր ոազմական տարածքը» Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի (ՖԱԱ) մեջ մտնող Վերին Սենեգալ-Նիգեր գաղութի կազմում։ Նիգերի բնակիչները բազմիցս ապստամբել են գաղութարարների դեմ (1905, 1906—1914, 1914—19171922-ին Նիգերը դարձել է աոանձին վարչական միավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո Նիգերում վերելք է ապրել ազգային-ազատագրական շարժումը։ 1946-ին հիմնադրվել է Նիգերի առաջադիմական կուսակցությունը (ՆԱԿ)։ 1947-ին Նիգերը ստացել է Ֆրանսիայի «անդրծովյան տարածքի» ստատուս, 1958-ին՝ Ֆրանսիական Համագործակցության անդամ պետության ստատուս և հայտարարվել «ինքնավար հանրապետություն»։ Կառավարության գլուխ է անցել ՆԱԿ-ի ղեկավարը։ 1960-ի օգոստոսին դուրս է եկել Ֆրանսիական Համագործակցությունից և հռչակվել անկախ պետություն։ 1960-ի սեպտեմբերից ՄԱԿ-ի անդամ է։ 1961-ից Աֆրիկա-մալգաշական միության (1974-ից Աֆրիկա-մավրիկիոսյան ընդհանուր կազմակերպություն), 1963-ից՝ Աֆրիկյան միասնության կազմակերպության անդամ է։ 1974-ի ապրիլին Նիգերումում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, իշխանությունն Գյուղ Նիգեր գետի ափին անցավ Գերագույն զինվորական խորհրդին, քաղաքական կուսակցություններն արգելվեցին, ՆԱԿ-ը արձակվեց։ 1974-ին Նիգերից դուրս բերվեցին ֆրանսիական զորքերը։ 1972-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Նիգերի և ԽՍՀՄ-ի միջև։

Արհմիություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերի աշխատավորների արհմիությունների միավորում (ՆԱԱՄ), հիմնադրվել է 1959-ին։ 1962-ից մտնում է Արհմիությունների աֆրիկյան կոնֆեդերացիայի մեջ։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերը հանրապետություն է։ 1974-ի զինվորական հեղաշրջումից հետո սահմանադրության (1960) գործունեությունը դադարեցվել է։ Օրենսդրական և գործադիր իշխանությունն իրականացնում է Գերագույն զինվորական խորհուրդը։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է, 1974-ից՝ նաև Գերագույն զինվորական խորհրդի նախագահը։ Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը, ապելյացիոն դատարանը, առաջին ատյանի և հաշտարար դատարանները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիգերի քարտեզը
Նիգերի քարտեզը

Նիգերի տարածքի մեծ մասը 200—500 մ բարձրությամբ սարավանդ է և գտնվում է Սահարայում։ Երկրի կենտրոնական մասում մինչև 1900 մ բարձրությամբ (Բագեզան լեռ) մնացորդային զանգվածներով, խիստ կտրտված Աիր սարավանդն է։ Հարավ-արևմտուտքում Նիգեր գետի հովիտն է, հարավ-արևելքում՝ Չադ լճի գոգավորության հյուսիս-արևմուտքուտքի մասը։ Նիգերի տարածքը գտնվում է Աֆրիկական պլատֆորմի սահմաններում։ Մինչքեմբրյան հիմքի մետամորֆային ապարները կազմում են Տուարեգի վահանի, Լեոնա-Լիբերական, Դահոմեա-Նիգերական և Տիբեստի զանգվածների եզրամասերը։ Ծայր հարավ-արևմուտքում Ատակորյան ծալքավոր զոնայի մի մասն է։ Հիմքի ծածկույթի նստվածքները մեծ հզորության են հասնում Չադի և Մալի-Նիգերիական սինեկլիգներում։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ուրանի, անագի, վոլֆրամի, նիոբիումի, երկաթի, նավթի, ֆոսֆորիտների հանքավայրեր, քարաղի կուտակումներ։

Կլիման հյուսիսում և հյուսիս-արևելքում արևադարձային-անապատային է, հարավում և հարավ-արևմուտքում՝ մերձհասարակածային։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 20—24 °C է, ամենատաք ամսվանը՝ 32—34 °C։ Տարեկան տեղումները հյուսիսում և հյուսիս-արևելքում մոտ 100 մմ են, հարավում և հարավ-արևմուտքում՝ մինչև 800 մմ։

Խոշոր գետը Նիգերն է, հարավ-արևելքում՝ Կոմադուգու Ցոբե սահմանային գետը։ Շատ են ժամանակավոր հոսքերն ու ստորգետնյա ջրերը։ Նիգերին է պատկանում Չադ լճի մի մասը։

Առավել խոնավ շրջաններում տարածված են չոր սավաննաների կարմրագորշ և անապատացած սավաննաների կարմրավուն-գորշ հողերը։ Կիսաանապատային և անապատային շրջանները զուրկ են համատարած հողածածկույթից։ Երկրի ծայր հարավում և հարավ-արևմուտքում տիրապետում են տիպիկ սավաննաները, հյուսիսում՝ անապատացած սավաննաները, կիսաանապատներն ու անապատները։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ կենդանիներն են առյուծը, փիղը, գոմեշը, ընձուղտը, այծքաղը, շնագայլը, բորենին, կրծողները։ Ստեղծվել է «Գուբլ Վե» ազգային պարկը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են հաուսա (ավելի քան 50%-ը), սոնգհաի, ջերմա, կանուրի, տուբու, տուարեգ, ֆուլբե, գուրմա ժողովուրդներ, ֆրանսիացիներ։ Բնակչության մոտ 85 %-ը մուսուլմաններ են, կան նաև քրիստոնյաներ և տեղական հավատալիքները պահպանողներ (14,5)։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 91 %-ը զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Համեմատաբար խիտ է բնակեցված երկրի հարավը, որտեղ գտնվում են Նիամեյ, Զինդեր, Մարաղի, Տահուա քաղաքները։ Քաղաքային բնակչությունը ավելի քան 8% է։

Տնտեսաաշխարհագրական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիգերի Մայրաքաղաք Նիամեյը

Նիգերը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Համախառն ազգային արդյունքի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմում է մոտ 50%։ Կառավարությունը ձգտում է օտարերկրյա (գլխավորապես ֆրանսիական) և ազգային մասնավոր կապիտալի օգտագործմամբ ընդլայնել տնտեսության պետական սեկտորը։ Կազմված են ժողողվրդական տնտեսության զարգացման ծրագրեր։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքային արտադրանքի հիմնական մասը տալիս են մանր գյուղացիական տնտեսությունները։ Մշակվող հողատարածություններն զբաղեցնում են երկրի տարածքի 22%-ը խոտհարքներն ու արոտավայրերը՝ 23%-ը։ Երկրագործական գլխավոր շրջաններն են երկրի հարավը և հարավ-աբևմուտքը։ Ոռոգվում է 5 հզ․ հա հողատարածություն։ Մշակում են գետնանուշ, կորեկ, սորգո, մանիոկա, շաքարեղեգ, լոբազգիներ, բրինձ, բատատ, յամս, բանջարեղեն, բամբակ, ծխախոտ են։ Հավաքում են սոսնձախեժ։ Կարեոր տեղ ունի քոչվորական անասնապահությունը։ 1979-ին Նիգերում կար 3,26 մլն խոշոր, 9,6 մլն մանր եղջերավոր անասուն, 360 հզ․ ուղտ։ Ձկնորսություն (որսը՝ 15,1 հզ․ տ, 1975) կա Չադ լճում և Կոմադուգու կոբե, Նիգեր գետերում։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են լեռնահանքային և մշակող արդյունաբերությունը։ Կարևոր նշանակություն ունի ուրանի (1980-ին արտադրվել է 4,3 հզ․ ա ուրանի խտանյութ), անագի, գիպսի, քարաղի, սոդայի արդյունահանումը։ Նիամեյ, Զինդեր, Մարադի, Տահուա, Ագադես քաղաքներում գործում են ՋԷԿ-եր։ 1980-ին արտադրվել է 39,2 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության մեծ մասը տալիս է սննդի արդյունաբերությունը։ Կան գետնանուշի զտման և ձիթհան, ալրաղաց, բրնձազտիչ, բամբակազտիչ, ոչ ալկոհոլային խմիչքների, կաթի, կաշվի, մետաղե իրերի, գյուղատնտեսական գործիքների, ցեմենտի ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները՝ պղնձի և արծաթի դրվագումը, կաշվե իրերի դրոշմազարդումը, դաշույնների պատրաստումը, բրուտագործությունը են։

Տրանսպորտի հիմնական տեսակը ավտոմոբիլայինն է։ Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 19 հզ․ կմ է (1980)։ Երկաթուղիներ չունի։ Միջազգային օդանավակայան կա Նիամեյում։

Արտաքին առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիգերի տնտեսական գորընկեր պետությունները

Արտահանում է ուրանի խտանյութ (արտահանության արժեքի 70%-ը, 1980), գետնանուշ, բանջարեղեն, կենդանի անասուն են, ներմուծում՝ տրանսպորտի միջոցներ, մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորում, նավթամթերք, պարեն և այլն։ Առևտրական գործընկերներն են Ֆրանսիան, Նիգերիան, Գերմանիան։

Բժշկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970—1975-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 52,2, ընդհանուր մահացությունը՝ 25,5, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 200։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Տարածված են մենինգոկոկային հիվանդությունները, տուբերկուլոզը, կապույտ հազը, քութեշը, ջրծաղիկը, խոլերան, մալարիան, տրախոման, տեղաճարակային տրեպոնեմատոզները, սիֆիլիսը։ 1970—1975-ին Նիգերում գործել է 56 հիվանդանոց՝ 3,7 հազար մահճակալով (1000 բնակչին 0,8 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել հիվանդանոցների ամբուլատորային 7 բաժանմունք, գյուղական 42 ամբուլատորիա, օկրուգային 37 բժշկական կենտրոն, 112 դիսպանսեր, մոր և մանկան պահպանության 17 կենտրոն, 37 ծննդատուն։ 1976-ին աշխատել են 110 բժիշկ (43 հազար բնակչին 1 բժիշկ), 248 բժշկի օգնական, 70 մանկաբարձ, 6 ատամնաբույժ, 8 դեղագործ և ավելի քան 700 միջին բուժաշխատող։ 1970-ին առողջապահության ծախսերը կազմել են պետական բյուջեի 8,1%-ը։ 1976-ին Նիամեյում հիմնվել է բարձրագույն բժշկական դպրոց՝ ազգային բժիշկների պատրաստման համար։

Նիգերացի բնակիչներ

1970-ին անգրագետ էր երկրի բնակչության 90%-ը։ Տարրական դպրոցը 6-ամյա է (7 տարեկանից)։ Գործում են լրիվ (լիցեյ, 7-ամյա) և ոչ լրիվ (քոլեջ, 4-ամյա) միջնակարգ դպրոցներ։ Պրոֆտեխնիկական կրթությունը թույլ է զարգացած։ Նիամեյում են գտնվում համալսարանը (հիմնադրվել է 1973-ին), Ազգային վարչական դպրոցը, Առողջապահության ազգային դպրոցը, Օդերևութաբանության և քաղաքացիական ավիացիայի աֆրիկական դպրոցը, Նիգերի Ազգային թանգարանը, Զինգերում՝ մանկավարժական ինստիտուտը, Մարադիոսի տեխնիկական լիցեյը։

Մամուլ, ռադիոհաղորդումներ և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսնում՝ «Սահել» («Le Sahel», 1960-ից), «Սահել Հեբդո» («Sahel Hebdo», 1961-ից) թերթերը, «Ժուռնալ օֆիսիել դը լա ռեպյուբլիկ դյու Նիժեր» («Journal officiel de la Republique du Niger», 1933-ից) ամսագիրը։ Բոլոր հրատարակությունները վերահսկում է կառավարությունը։ 1967-ին ստեղծվել է Նիգերի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության վարչություն կառավարական ծառայությունը։ Ռադիոհաղորդումները տրվում են ֆրանսերեն և տեղական լեզուներով։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերի քաղաքներում (Զինդեր, Տահուա) տները կառուցվում են բանկոյից (կավի և ծղոտի խառնուրդ), ուղղանկյուն շքամուտքերով, ծղոտե, թաղակապ կամ երկլանջ ծածկով։ Արևելյան և կենտրոնական շրջաններում հանդիպում են նաև բանկոյից կառուցված մզկիթներ։ Նիամեյի և այլ քաղաքների նոր թաղամասերը կառուցապատվում են ժամանակակից տիպի շենքերով։ Գյուղական վայրերում տարածված են ծղոտե խրճիթները (հարավ-արևմուտքում), կավածեփ կամ քարաշեն, խոտե ծածկով տները (արևելքում)։ Քոչվոր բնակչությունը ապրում է կաշեծածկ վրաններում։

Աֆրիկյան ժողովուրդներին բնորոշ պարերից զատ, Նիգերի գյուղերում դերասանները փայտե տիկնիկներով ներկայացրել են կենցաղային թեմաներով ֆարսային տեսարաններ։ Ժամանակակից թատրոնը սկսել է զարգանալ միայն XX դ․ 50-ական թթ․, ֆրանսիական կառավարիչների կազմակերպած մշակութային կենտրոններին կից։ Նիգերի առաջին դրամատուրգը եղել է Դանդոբի Մահամանը։ Նրա «Այծի արկածները» (1955) և «Կաբրին Կաբրայի լեգենդը» (1956) պիեսները բեմադրել են Նիգերի բազմաթիվ սիրողական թատերախմբեր, որոնցից առավել հանրահայտը «Ամիկալ Նիամեյ»-ն է (1955—1957-ին մասնակցել է Արևմտյան Աֆրիկայի արվեստի ստուգատեսներին)։ 1964-ից անց են կացվում երիտասարդության ամենամյա շաբաթներ։ Նեգրա-աֆրիկյան արվեստի Դակարի փառատոնում (1966) Նիգերի ներկայացուցիչները հանդես են եկել ֆոլկլորային ծրագրով, Պանաֆրիկյան մշակույթի Ալժիրի փառատոնում (1969)՝ Անդրե Աալիֆուի «Տանիմունե» պատմական դրամայի բեմադրությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 270