Մոնբլան (ֆր.՝ Mont Blanc, իտալ.՝ Monte Bianco, թարգմանաբար «սպիտակ լեռ»), բյուրեղային լեռնազանգված, որի բարձրությունը հասնում է 4810 մետրի։ Գտնվում է Արևմտյան Ալպերում, մտնում է Ալպերի կազմի մեջ։ Տեղակայված է Ֆրանսիայի և Իտալիայի (Կուրմայոր, Վերին Սավոյ) սահմանին[2]։ Էլբրուսից (5642 մ) հետո, ամենաբարձր գագաթն է Արևմտյան Եվրոպայում (4810 մ)։ Ձգվածությունը գրեթե 50 կմ է։ Սառցապատ է 200 կմ² մակերեսից ավելին։ Ամենամեծ սառցադաշտը Մեր դե Գլասն է։ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի կենտրոն է։
Մոնբլանի միջով ձգվում է 11,6 կմ երկարությամբ ավտոթունել, որը կապում է Ֆրանսիան Իտալիային։ Թունելով երթևեկությունը վճարովի է։ 2013 թվականի մարտի դրությամբ այն արժե 40 եվրո 90 ցենտ։