Համաշխարհային կոորդինացված ժամանակը, ՀԿԺ (անգլերենբեքրոնիմը՝ Coordinated Universal Time) քաղաքացիական ժամանակի հիմքն է, որը տարբերվում է միջազգային ատոմային ժամանակից վայրկյանների որոշ թվով և նույնպես տարբերվում UT1-ից վայրկյանների կոտորակային թվով։
UTC-ն մտցվել է հնացված Գրինվիչի միջին ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի նոր ժամանակի սանդղակը մտցվել է, քանի որ GMT-ի սանդղակը անհարթ էր և կապված էր Երկիր մոլորակի օրական պտույտի հետ։ UTC-ի սանդղակը հիմնված է Միջազգային ատոմային ժամանակի (TAI) հարթ սանդղակի վրա և տվյալ պահին ամենահարմարն է քաղաքացիական օգտագործման համար։
Հյուսիսային* և Հարավային** կիսագնդերի որոշ երկրներում օգտագործվում է ամառային ժամանակ (DST)։ Շեղատառով առանձնացված են ժամային գոտիները, որոնք այսօր չեն օգտագործվում։