Tenor-ը ներառում է Tenor բջջային հավելվածը, Tenor-ի կայքը՝ տեղակայված http://tenor.com հասցեում, Tenor-ի ընդլայնումները և Tenor API-ը։ Tenor API-ը կարելի է ինտեգրել երրորդ կողմերի սարքերի և ծառայությունների հետ, սակայն Tenor-ի հետ կապված բոլոր ծառայությունները տրամադրվում են Google-ի կողմից։
Tenor-ն օգտագործելու համար դուք պետք է ընդունեք (1) Google-ի օգտագործման պայմանները և (2) Tenor-ի օգտագործման այս լրացուցիչ պայմանները («Tenor-ի լրացուցիչ պայմաններ»)։
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս փաստաթղթերից յուրաքանչյուրը։ Միասին այս փաստաթղթերը կոչվում են «Պայմաններ»։ Դրանք սահմանում են, թե դուք ինչ կարող եք մեզնից ակնկալել մեր ծառայություններն օգտագործելիս, և ինչ ենք մենք ակնկալում ձեզնից։
Եթե Tenor-ի այս Լրացուցիչ պայմանները հակասեն Google-ի օգտագործման պայմաններին, Tenor-ի համար կգերակայեն այս Լրացուցիչ պայմանները։
Չնայած մեր Գաղտնիության քաղաքականությունը այս Պայմանների մաս չի կազմում՝ խորհուրդ ենք տալիս կարդալ այն, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչպես կարող եք թարմացնել, կառավարել, արտահանել և ջնջել ձեր տեղեկությունները։
1. Ձեր բովանդակությունը։
Tenor-ը ձեզ թույլ է տալիս ներկայացնել, պահել, ուղարկել, ստանալ և փոխանցել ձեր բովանդակությունը։ Ձեր բովանդակությունը Google-ին տրամադրվում է լիցենզիայի հիման վրա, ինչպես նկարագրված է Google-ի օգտագործման պայմաններում։ Ուստի եթե դուք բովանդակություն վերբեռնեք Tenor, մենք կարող ենք այդ բովանդակությունը ցույց տալ օգտատերերին և ըստ պահանջի փոխանցել այն, և այդ օգտատերերը (ներառյալ նրանք, ովքեր բացում են բովանդակությունը Tenor API-ի միջոցով) կարող են դիտել, փոխանցել և փոփոխել տվյալ բովանդակությունը։
2. Արգելված բովանդակություն։
2.1 Դուք իրավունք չունեք օգտագործելու Tenor-ը առևտրային նպատակներով կամ ի շահ երրորդ կողմերի։
2.2 Ինչպես նշված է Google-ի օգտագործման պայմաններում, մենք ուզում ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովել բոլորի համար։ Tenor-ն օգտագործելիս դուք պետք է հետևեք մեր Ծրագրի կանոններին և Google-ի օգտագործման պայմաններում նկարագրված՝ վարքագծի տարրական կանոններին։ Մասնավորապես՝ Tenor-ն օգտագործելու ժամանակ ձեզ արգելվում է՝
ա) տրամադրել, պահել, ուղարկել կամ փոխանցել որևէ բովանդակություն, որը՝
i. խախտում է կիրառելի օրենքը կամ այլ անձանց իրավունքները կամ խրախուսում ցանկացած վարքագիծ, որը խախտում է կիրառելի օրենքը կամ այլ անձանց իրավունքները՝ ներառյալ ցանկացած բովանդակություն, որը ոտնահարում, յուրացնում կամ խախտում է այլ անձի մտավոր սեփականության իրավունքները կամ հրապարակային օգտագործման կամ գաղտնիության իրավունքները,
ii. պարունակում է այլ անձի անձնական կամ կոնտակտային տվյալներ՝ առանց նրա նախնական թույլտվության,
iii. խթանում է անօրինական կամ վտանգավոր գործողություններ կամ նյութեր,
iv. խարդախ, մոլորեցնող կամ ապակողմնորոշիչ է,
v. կեղծ կամ զրպարտիչ է,
vi. անպարկեշտ է կամ պարունակում է պոռնոգրաֆիկ բնույթի տեսարաններ,
vii. խթանում կամ պարունակում է որևէ անձի կամ խմբի նկատմամբ խտրականություն, անհանդուրժողականություն, ռասիզմ, ատելություն, ոտնձգություն կամ վնասի պատճառում,
viii. պարունակում կամ խթանում է բռնություն կամ սպառնալիք որևէ անձի, խմբի կամ կազմակերպության նկատմամբ, կամ
բ) ուղարկել ստացողի հետ չհամաձայնեցված կամ չթույլատրված գովազդ, գովազդային նյութեր կամ հաղորդագրություններ, այդ թվում՝ էլ․ նամակներ, նամակներ սովորական փոստով, սպամ, շղթայական նամակներ կամ առաջարկներ պարունակող այլ հաղորդագրություններ։
2.3 Ցանկացած բովանդակություն, որը գնահատվում է որպես ոչ պատշաճ, անօրինական կամ անհամատեղելի, կարող է սահմանափակվել կամ հեռացվել։ Տարբեր համակարգերի համադրմամբ մենք նույնականացնում և գնահատում ենք մեր ծառայությունների կողմից գեներացված կամ մեր ծառայություններ վերբեռնված բովանդակությունը, որը խախտում է մեր կանոնները, օրինակ՝ այս պայմանները կամ Google-ի Օգտագործման պայմանները կամ օրենքը։ Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ երբեմն կարող ենք սխալվել։ Եթե կարծում եք, որ ձեր բովանդակությունը չի խախտում այս պայմանները կամ սխալմամբ է հեռացվել, կարող եք բողոքարկել։
Հնարավոր է, որ մեր ծառայությունների ձեր կողմից օգտագործումը սահմանափակվի, կամ ձեր հաշիվը կասեցվի կամ ջնջվի, եթե՝
Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչու ենք մենք կասեցնում հաշիվները, և ինչ է տեղի ունենում, երբ դա անում ենք, կարող եք գտնել Օգնության կենտրոնի այս հոդվածում։ Եթե կարծում եք, որ ձեր Tenor հաշիվը սխալմամբ է կասեցվել կամ հեռացվել, կարող եք բողոքարկել։