Տեղադրեք պաշտոնական Gmail հավելվածը ձեր Android հեռախոսում կամ պլանշետում և օգտվեք Gmail-ի լավագույն առավելություններից, ինչպիսիք են հուսալի պաշտպանությունը, իրական ժամանակում ուղարկվող ծանուցումները, մեկից ավելի հաշիվների սպասարկումը և փոստում նամակների որոնումը։ Gmail-ը նաև հասանելի է Wear OS-ում, ինչը թույլ է տալիս արդյունավետ աշխատել և կառավարել նամակներն անմիջապես ժամացույցից։
Gmail հավելվածի միջոցով կարող եք՝
• Ավտոմատ արգելափակել սպամ, ֆիշինգ, վնասագիր և վտանգավոր հղումներ պարունակող մուտքային նամակների ավելի քան 99,9%-ը
• Հետարկել նամակի ուղարկումը՝ անպատեհ սխալներից խուսափելու համար
• Միացնել Google Chat-ը՝ այլ օգտատերերի հետ շփվելու, նախագծեր ստեղծելու և համատեղ աշխատելու համար
• Ավելի արդյունավետ աշխատել խմբի անդամների հետ Սենյակներում՝ հատուկ տարածքում, որտեղ կարելի է կազմակերպել թիմային աշխատանք, թեմաներ և նախագծեր
• Վայելել բարձր որակի տեսազանգեր Google Meet-ի միջոցով
• Օգտագործել «Արագ պատասխան» գործառույթը՝ նամակագրության վրա քիչ ժամանակ ծախսելու համար
• Անցում կատարել հաշիվների միջև
• Հեշտությամբ կցել և փոխանցել ֆայլեր
• Արագ տեղեկանալ նոր նամակների մասին՝ ծանուցումների կենտրոնի, նշանակների և կողպէկրանի ընտրանքների միջոցով
• Արագ գտնել անհրաժեշտ նամակները ակնթարթային արդյունքների, մուտքագրելու ընթացքում հուշումների և քերականական ուղղումների օգնությամբ
• Դասավորել փոստը, ջնջել նամակները, պիտակել և աստղանշել դրանք, հաղորդել սպամի մասին
• Ձեռքով սահեցնելով՝ արխիվացնել/ջնջել նամակները՝ ձեր «Մուտքային» պանակը շատ արագ մաքրելու համար
• Կարդալ նամակները շղթաներով նամակագրության տեսքով
• Ավտոմատ լրացնել կոնտակտների անունները «Ինքնալրացում» գործառույթի օգնությամբ, եթե նրանց տվյալները կան ձեր հեռախոսում կամ Google Կոնտակտներում
• Պատասխանել Google Oրացույցի հրավերներին անմիջապես հավելվածից
• Ավելացնել Gmail լրացում և սալիկ Wear OS ժամացույցում՝ ձեր նամակների համառոտ ամփոփագիրը ստանալու համար
Gmail-ը, որը ներառված է Google Workspace-ում, կօգնի ձեզ և ձեր թիմի անդամներին հեշտությամբ շփվել միմյանց հետ, ստեղծել նախագծեր և միասին աշխատել դրանց վրա։ Դուք կարող եք՝
• Google Meet-ի կամ Google Chat-ի միջոցով շփվել ձեր աշխատակիցների հետ, ուղարկել հրավերներ Օրացույցում, ավելացնել գործողություններ ձեր առաջադրանքների ցուցակում և անել ավելին՝ անմիջապես Gmail-ում
• Օգտվել խելացի գործառույթներից, ինչպիսիք են Արագ պատասխանները, Խելացի նամակագրումը, քերականական հուշումները և հիշեցումները, որոնք կօգնեն վերահսկել պարզ առաջադրանքները և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակը
• Պաշտպանել ձեր տվյալները․ մեր մեքենայական ուսուցման մոդելներն արգելափակում են սպամ, ֆիշինգ և վնասագրեր պարունակող նամակների ավելի քան 99,9%-ը
Իմացեք ավելին Google Workspace-ի մասին՝ https://workspace.google.com/products/gmail/
Հետևեք մեզ սոցցանցերում՝
Twitter՝ https://twitter.com/googleworkspace
Linkedin՝ https://www.linkedin.com/showcase/googleworkspace
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/googleworkspace/
Վերջին թարմացումը՝
19 նոյ, 2024 թ.