Google Drive-ը ապահով վայր է, որտեղ կարող եք պահել ձեր բոլոր ֆայլերը և օգտագործել դրանք ցանկացած սարքից։ Հրավիրեք այլ օգտատերերի՝ դիտելու, խմբագրելու կամ մեկնաբանելու ձեր բովանդակությունը ցանկացած ֆայլում և պանակում։
Drive-ի օգնությամբ դուք կարող եք․
• Ապահով պահել ձեր ֆայլերը և օգտագործել դրանք ցանկացած սարքում
• Արագ գտնել և բացել կարևոր կամ վերջերս օգտագործած ֆայլերը
• Որոնել ֆայլերն ըստ անվան և բովանդակության
• Կիսվել ֆայլերով և պանակներով՝ դրանց համար սահմանելով տարբեր թույլտվություններ
• Դիտել ձեր ֆայլերն առանց ցանցին միանալու
• Ծանուցումներ ստանալ ֆայլերում կատարված փոփոխությունների մասին
• Սարքի տեսախցիկի միջոցով սկանավորել փաստաթղթեր
Մանրամասն այն մասին, թե ինչպես են թարմացվում Google-ի հավելվածները՝ https://support.google.com/a/answer/6288871
Google հաշիվները ստանում են 15 ԳԲ անվճար տարածք, որը բաշխվում է Google Drive, Gmail և Google Լուսանկարներ ծառայությունների միջև։ Լրացուցիչ տարածք ստանալու համար դուք կարող եք անցնել պրեմիում փաթեթի՝ բաժանորդագրվելով հավելվածի միջոցով։ Բաժանորդագրության գները ԱՄՆ-ում սկսվում են ամսական 1,99 դոլարից 100 ԳԲ-ի համար և տարբերվում են ըստ երկրների։
Google-ի գաղտնիության քաղաքականություն՝ https://www.google.com/intl/en_US/policies/privacy
Google Drive-ի օգտագործման պայմաններ՝ https://www.google.com/drive/terms-of-service
Վերջին թարմացումը՝
19 նոյ, 2024 թ.