յում (ավելի քան 200 եզ.), ոչ մեծ քանակու– թյամբ՝ նաև Ասիայի երկրներում: Խոսում են իտաւերեն: Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են: Մ. թ. ա. I հազա– րամյակում Ապենինյան թերակղզու բնա– կիչները հիմնականում եղել են իտալ. ցեղերը, որոնցից լատինները մ. թ. ա. VI–II դդ. իրենց են ենթարկել մյուսներին, թերակղզու հս–ում բնակվող էտրուսկնե– րին, լիզուրներին, վենետներին, կելտե– րին, իսկ հվ–ում, Սիցիյիայում, Սարդի– նիայում և Կորսիկայում՝ հույներին, կար– թազենցիներին և սիկուլներին: I–II դդ. թերակղզու ողջ բնակչությունը արդեն խոսում էր, այսպես կոչված, ժող. լատի– ներենով: Մ. թ. առաշին դդ. Ապենինյան թերակղզու ռոմանականացված ցեղերն սկսում են խառնվել տարբեր ծազման ստրուկների, իսկ V–VI դդ.՝ գերմ. ցե– ղերի (վեստգոթեր, վանդալներ, օստգո– թեր, լանգոբարդներ) հետ: VI – X դդ. Իտալիայի որոշ մարզեր նվաճում են բյու– զանդացիները, ֆրանկները, արաբները, հունգարները, նորմանները և միախառն– վում իտալ. բնակչության հետ, որի ըն– թացքում ձևավորվում են իտալ. ազգու– թյունը և ժող. լեզուն: Իտալ. ազգի կազ– մավորումն ավարտվել է XI X դ. 2-րդ կե– սին՝ Իտալիայի քաղ. միավորման և կա– պիտալիստական հարաբերությունների զարգացման հետևանքով: Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Իւռափա հոդվածում:
ԻՏԱԼԱ–ՖՐԱՆՍ–ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՊԱՏԵ– ՐԱԶՄ 1859, Պիեմոնաի (Սարդինիայի թագավորություն) և Ֆրանսիայի պատե– րազմն ընդդեմ Ավստրիայի, որն իր տի– րապետության տակ էր պահում Լոմբար– դա–Վենետիկյան մարզը և խոչընդոտում էր միացյալ իտալական պետության ըս– տեղծմանը: 1859-ի պատերազմն Իտա– լիայի համար ազգային–ազատագրական էր, Ֆրանսիայի կողմից՝ զավթողական. Նապոլեոն III ձգտում էր ամրապնդել ֆրաՆս. ազդեցությունը Հյուսիսային Իտա– լիայում: 1858-ի հուլիսին Պիեմոնաի և Ֆրանսիայի միշև կնքվեց Ավստրիայի դեմ համատեղ պատերազմելու Պլոմբիեր– յան գաղտնի համաձայնագիրը: Պատե– րազմն սկսվեց ապրիլի 29-ին: Ավստ. զորքերը (զորահրամանատար Ֆ. Դյու– լայի) պարտություն կրեցին Մոնտերել– լոյի (մայիսի 20) և Մաշենտայի (հունիսի 4) մոտ, որից հետո ավստ. զորքերի հրա– մանատարությունը ստանձնեց Ֆրանց Իոսիֆ կայսրը: Հունիսի 25-ին Սոլֆերինո գյուղի մոտ տեղի ունեցած վճռական ճա– կատամարտում դաշնակիցները (120 հզ. մարդ) պարտության մատնեցին ավստ– րիացիներին (122 հզ. մարդ): Սակայն Նապոլեոն III, որին անցանկալի էր Իտա– լիայի վերածվելը ուժեղ միացյալ պետու– թյան և անհանգստացած էր Իտալիայում ազգային–ազատագրական պայքարի թա– փից ու Պրուսիայի սպառնալիքից, հան– կարծակի ընդհատեց ռազմ, գործողու– թյունները: Հուլիսի 11-ին նա Ավստրիայի հետ կնքեց այսպես կոչված Վիլլաֆրան– կյան զինադադարը, որի համաձայն Ավստ– րիան հրաժարվեց միայն Լոմբարդիա– յից, Վենետիկը մնաց նրա տիրապետու– թյան տակ: 1860-ին Պիեմոնաի հեա կնքած Թուրինի պայմանագրով Ֆրանսիան ստա– ցավ Պիեմոնտին պատկանող Սավոյան և Նիցցան:
ԻՏԱԼԵՐԵՆ, պատկանում է հնդեվրոպա– կան լեզվաընտանիքի ռոմանական ճյու– ղի նոր ռոմանական լեզվախմբին: Խոս– վում է Իտալիայում (մոտ 54 մլն մարդ, 1971), Սան–Մարինոյում, Կորսիկայում, Մալթայում, մասամբ՝ Շվեյցարիայում, Սոմալիի Հանրապետությունում (որտեղ Ի. պաշտոնական լեզուներից մեկն է) և այլ վայրերում (ավելի քան 7 մլն մարդ): Կազմավորվել է ժող. լատիներենի հիմքի վրա: Ի–ի տարբեր բարբառներով առաշին գրավոր հուշարձանները վերաբերում են X–XII ղդ., գրական Ի–ի առաջին նմուշ– ները՝ XIII դ. («սիցիլիական դպրոցի բա– նաստեղծներ»): Ընդհանուր գրական Ի–ի հիմքում ընկած է Ֆլորենցիայի բարբառը (XIX դ.), որը տարածվել է շնորհիվ ֆլո– րենցիացի գրողներ Դանտեի, Պետրար– կայի, Բոկկաչոյի: Ի. ներկայանում է բար– բառային ուժեղ տարբերակումներով, որոնք բաժանվում են երեք խմբի, հյուսի– սային (Պիեմոնտի, Լոմբարդիայի, Վենե– տիկի գալլո–իտալական), կենտրոնական– հարավային (Ումբրիայի, Լացիոյի, Կամ– պանիայի, Սիցիլիայի ևն) և տոսկանյան (Ֆլորենցիայի, Պիզայի, Արեցցոյի, Սիենա– յի): Հնչյունական համակարգում, լատի– ներենի համեմատությամբ, կատարվել են որոշ տեղաշարժեր: Շեշտի տակ տարբե– րակվում են 7 ձայնավոր և մի շարք երկ– բարբառներ: Բնորոշ է պարզ և կրկնակ բաղաձայնների հակադրությունը (dita – մատներ, ditta – ֆիրմա): Հնչյունների արտասանությունը հստակ է և լարված: Շեշտը կայուն չէ, թեև հիմնականում հանդես է գալիս վերշընթեր վանկում: Բաց վանկերը գերակշռում են. բացարձակ ավարտուն բառերը վերջանում են ձայ– նավորով: Հոլովական իմաստներն ար– տահայտվում են նախդիրներով: Գոյականն ունի սեռի (արական, իգական), թվի, որոշյալ և անորոշ առոււքևերի կարգեր: Հարուսա է նաև բայական կարգերով: Բառերի դասավորությունն ազատ է: Գոր– ծածում է լատինագիր այբուբեն: Գրկ. Bypcbe 3., Ochobm pOMaHCKoro fl3MK03HaHHH, nep. c 4>paim., M., 1952; Po- MaHCKHe H3MKH, M., 1965. Հ. Պեարոսյան
ԻՏԱԼԻԱ (Italia), Իտալական Հան– ր ա պ և տ ու թ յ ու ն (La Repubblica Italiana) Բովանդակ ությ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ. 426 II. Պետական կարգը 426 III. Բնությունը 426 IV. Բնակչությունը 427 V. Պատմական ակնարկ 427 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները, հա– սարակական կազմակերպու– թյունները 431 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 431 VIII. Բժշկա–սանիտարական վիճակը ե առողջապահությունը 432 IX. Լուսավորությունը 432 X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները 433 XI. Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը 435 XII. Գրականությունը 435 XIII. ճարտարապետությունը Ա կեր– պարվեստը 436 XIV. Երաժշտությունը 438 XV. Թատրոնը 439 XVI. Կինոն 439 XVII. Բալետը 440 XVIII. Կրկեսը 440 XIX. Հայերը Իտալիայում 440 I. Ընդհանուր տեղեկություններ Ի. պետություն է Եվրոպայի հարավում, Միջերկրական ծովի կենտրոնական մա– սում: Ողողվում է Լիգուրական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերով: Սահ– մանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային և Հարավսլավիային: Ընդ– գրկում է Ալպերի հվ. լանջերը, Պադանի հարթավայրը, Ապենինյան թերակղզին, Միցիլիա, Աարդինիա և բազմաթիվ այլ մանր կղզիներ: Տարածությունը 301,2 հզ. կւէ2 է, բնակչությունը՝ 56,1 մլն (1976), մայրաքաղաքը՝ Հռոմ: Վարչականորեն բաժանվում է 20 մարզի (ներառյալ 2 կըղ– զիները): Քարտեզները տես 424–425-րդ էջերի միջև՝ ներդիրում: II. Պետական կարգը Ի. պառլամենտական հանրապետու– թյուն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1948-ին: Պետության գլուխը պրեզիդենտն է: Նրան ընտրում է պառլամենտը՝ 7 տարի ժամկետով: Պրե– զիդենտը նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, պաշտպանության գե– րագույն խորհրդի նախագահը: Երկրի օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ պառլամենտն է (դե– պուտատների պալատ և սենատ): Դեպու– տատների պալատն ընտրվում է համընդ– հանուր, ուղղակի ընտրություններով՝ հա– մամասնական ընտրությունների կար– գով: Մենատը նույնպես ընտրվում է համ– ընդհանուր, ուղղակի ընտրություններով: Նրա 5 դեպուտատներին նշանակում է պրեզիդենտը՝ ցմահ: Գործադիր իշխանու– թյունն իրականացնում է կառավարու– թյունը՝ Մինիստրների խորհուրդը: Ի–ի գա– վառներում և կոմունաներում գործում են գավառային ու կոմունային ընտրովի խոր– հուրդներ և պրեզիդենտի կողմից նշանակ– վող վարչական մարմիններ՝ պրեֆեկտ, պրեֆեկտուրային խորհուրդ: Ի–ի դատա– կան համակարգը կազմում են բարձրա– գույն վճռաբեկ դատարանը, քաղաքացիա– կան և քրեական գործերի, ապելյացիոն դատարանները: III. Բնությունը Ի–ի ափերը քիչ են կտրտված, երկարու– թյունը մոտ 7,5 հզ. կւէ է: Ռելիեֆում գերա– կշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը): Երկրի հս–ում Ալպերն