Jump to content

HTML

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HTML
Изображение логотипа
Ընդլայնում.html
MIMEtext/html[1]
ՄշակողՀամացանցի կոնսորցիում, Ինտերնետ ինժեներական խորհուրդ և Web Hypertext Application Technology Working Group?
Հրատարակված է1993
Ֆորմատի տեսակWeb API, W3C Recommendation?, ստեղծագործական աշխատանք, ֆայլային ձևաչափերի ընտանիք, նշագրման լեզու և ISO ստանդարտ
ՀիմքSGML[2]
Բաց ֆորմատայո
Ստանդարտ(ներ)W3C HTML5
HTML Living Standard
W3C HTML 5.1
ISO15445
Կայքhtml.spec.whatwg.org/multipage/(անգլ.)
 HTML Վիքիպահեստում

HTML (անգլ.՝ HyperText Markup Language, գերտեքստի նշագրման լեզու), նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի մեծամասնության նշագրման համար։ HTML լեզուն վերամշակվում է դիտարկչի կողմից և ցուցադրվում է մարդու կողմից հեշտ ընթեռնելի փաստաթղթի տեսքով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված փաստաթուղթ։ Ի հավելումն փաստաթղթի կառուցվածքի պարզեցմանը՝ HTML-ում աջակցվում էր հիպերտեքստը։ Մուլտիմեդիայի հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ։ Ի սկզբանե HTML լեզուն ստեղծվել է որպես փաստաթղթերի կառուցման և ձևավորման միջոց՝ անկախ օգտագործվող արտածման միջոցից (էկրան, տպիչ և այլն) ցուցադրելու միջոց։ Նախնական HTML ձևաչափով տեքստը պետք է առանց ոճային և կառուծվածքային ձևափոխման արտածվեր սարքավորման վրա՝ տարբեր տեխնիկական համալրմամբ (ժամանակակից համակարգչի գունավոր էկրանը, օրգանայզերի մոնոխրոմային էկրան, բջջային հեռախոսների կամ տեքստերի ձայնային վերարտադրման ծրագրերի կամ սարքավորումների սահմանափակ չափերով էկրան)։ Սակայն HTML-ի ժամանակակից կիրառումը հեռու է սկզբնական նշանակությունից։

Տեքստային փաստաթղթերը, որոնք պարունակում են HTML կոդ (այդ փաստաթղթերը հիմնականում ունեն .html կամ .htm ընդլայնում), մշակվում են հատուկ ծրագրերի միջոցով, որոնք ցուցադրում են փաստաթուղթը իր ձևավորման համաձայն։ Այդ ծրագրերը, որոնք անվանում են դիտարկիչներ (անգլ.՝ browser), սովորաբար իրենցից ներկայացնում են հարմար միջավայր վեբ էջերի հայցման, դրանց դիտման և անհրաժեշտության դեպքում նաև դեպի սերվեր տվյալների փոխանցման համար։ Այժմ աշխարհում առավել գործածվող դիտարկիչներն են՝ Մոզիլա Ֆայրֆոքս, Գուգլ Քրոմ, Ինտերնետ Էքսպլորեր, Օպերա և Սաֆարի։

1990-ական թվականի կեսերին առաջ եկավ հետևյալ երևույթը. դիտարկիչների հիմնական արտադրող ընկերությունները՝ Նեթսքեյփ (անգլ.՝ Netscape) և Մայքրոսոֆթ ((անգլ.)Microsoft), սկսեցին ներառել HTML-ը տարրերի սեպական հավաքածուներով։ Տարբեր դիտարկիչների անհամատեղելիության պատճառով ստեղծվեց խառնաշփոթ, առավելապես բարդություններ էին առաջանում նույն փաստաթուղթը տարբեր դիտարկիչներում նույն տեսքով ստանալու հարցում։ Վեբ մասնագետները ստիպված էին միևնույն էջը մի քանի տարբերակով ստեղծել։ 2000-ականների սկզբին, մի քանի տարով այդ խնդիրը փոքր-ինչ կորցրեց իր հրատապությունը՝ կապված Ինտերնետ Էքսպլորերի տարածման և զարգացնամ հետ։ [փա՞ստ]

HTML 1.0-ի պաշտոնական սետիֆիկացիան չկա։ 1995 թվականից կային բազմաթիվ HTML-ի ոչ պաշտոնական ստանդարտներ։

HTML փաստաթղթի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

HTML լեզվով գրված ցանկացած փաստաթուղթ իրենից ներկայացնում է իրար մեջ ներդրված տարրերի հավաքածու (անգլ.՝ HTML element), ընդ որում բոլոր տարրերի սկիզբը և վերջը նշվում է հատուկ նշիչներով՝ թեգերով (անգլ.՝ tag)։ Տարրերը կարող են լինել դատարկ, այսինքն՝ չպարունակեն ոչ մի տեքստ կամ տվյալ։ Օրինակ <br /> թեգը ջարդում է տողը՝ հաջորդող տեքստը սկսելով նոր տողից (բայց ոչ նոր պարբերությունից)։ Այս դեպքում սովորաբար չի նշվում փակող թեգ։ Բացի այդ, տարրերը կարող են պարունակել հատկանիշներ (անգլ.՝ HTML ատրիբուտներ), որոնք որոշում են նրանց որոշակի հատկանիշներ, օրինակ տառաչափը font տարրի համար։ Ատրիբուտները նշվում են բացող թեգի մեջ։ HTML փաստաթուղթը սկսվում է <html> թեգով և ավարտվում է </html> թեգով։ Փաստաթուղթը բաղկացած է երկու հիմնական մասերից` ծանուցման բաժին և փաստաթղթի մարմին։ Ծանուցման բաժինը ներառվում է <head></head> թեգերի մեջ։ Այս բաժնում ներառվում են նաև տեխնիկական այլ բնութագրեր։ Էջի վերնագիրը տրվում է <title> ..</title> մեկնարկի և ավարտի թեգերի միջև։ Html-փաստաթղթի մարմինը ներառվում է<body> և </body> զույգ թեգերի մեջ։ Գրանցումները, որտեղ նշվել են տարրի անվանումը կամ ատրիբուտները, կարևոր չեն (բացի XHTML -ից)։ Տարրերը կարող են լինել ներդրված։ Օրինակ, ինչպես հետևյալ կոդը.

<!DOCTYPE html>
<html>
   <head>
      <meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
      <title>HTML Document</title>
   </head>
   <body>
      <p>
         <b>
           Այս տեքստը թավ է, 
            <i>Իսկ սա` նաև ավելի շեղ</i>
         </b>
      </p>
   </body>
</html>

Կտա հետևյալ արդյունքը`

Այս տեքստը թավ է, Իսկ սա` նաև ավելի շեղ։

Ստորև բերվում են հատվածներ HTML փաստաթղթից.

<strong>Բացող և փակող պիտակների միջև ընկած տեքստ։ Այն թավատառ է։</strong>
<a href=”http://www.example.com”>Այս պիտակը պարունակում է href հատկանիշը։ Սա հղում է, որը տանում է դեպի http://www.example.com էջ</a>

Անհրաժեշտ է տարբերել <b> և <strong>, <i> և <em> թեգերը. թեև երկուսն էլ նույն տեսքն ունեն, սակայն <strong> և <em> թեգերը որոնողական համակարգերի համար համարվում են առավել կարևոր։

Իսկ այստեղ բերվում է դատարկ թեգի օրինակ.

<b>
   Այս տեքստը կլինի թավ, 
   <i>իսկ սա՝ նաև շեղ</i>
</b>

Դիտարկչի էկրանին կարտածվի հետևյալ կերպ՝ Այս տեքստը կլինի հաստ, իսկ սա՝ նաև շեղ։

Բացի էլեմենտներից, HTML փաստաթղթում օգտագործվում են նաև հատուկ նշաններ, որոնք նշվում են &անուն ձևով, օրինակ. &copy-ն կարտածի հեղինակային իրավունքի նշանը՝ ©։

Յուրաքանչյուր HTML փաստաթուղթ, որ համապատասխանում է HTML ստանդարտի որևէ տարբերակի, պետք է սկսվի <!DOCTYPE…>-ով, որն հայտարարում է HTML-ի տարբերակը և ունի այս տեսքը՝

<!DOCTYPE HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.01//EN" "http://www.w3.org/TR/html4/strict.dtd">

Եթե այս տողը նշված չէ, ապա դիտարկչում փաստաթղթի ճիշտ արտածման հասնել դժվար կլինի։ Այնուհետև պետք է գրվեն <html><head><body> թեգերը։

HTML փասթաթղթերը կարող են ձևափոխվել CSS համակարգչային լեզվի միջոցով, որի համար պետք է փաստաթղթի մեջ ընդգրկել <style></style> կոդը, որոնց միջև գրվում է հատուկ կոդագրություն։ Օրինակ՝

<style>
body{
   background-color: #D91C3F;
   font-family: Segoe UI;
}
</style>

Այս կոդը էջին ստիպում է, որ նրա ֆոնի գույնը փոխվի և դառնա կարմրագույն։ #(և այլն) գունային կոդի ֆորմատը կոչվում է HEX։ Նաև խմբագրողը կարող է պարզապես օգտագործել գույնի անունը, բայց առանց երանգների։ Կամ, կարելի է օգտագործել RGB կոդային համակարգը։

Նաև, HTML կոդային համակարգը արհամարհում է ազատ տառերը։

HTML փաստաթղթի մեջ մի նոր գիծ ստանալու համար պետք է գրել հետևյալ կոդը՝

<br>

, իսկ մի գիծ ավելացնելու համար՝

<hr>

HTML փաստաթղթեր ստեղծելու համար օգտագործվում են HTML մասնիկներ, որոնք իրենցից ներկայացնում են HTML-ի թեգեր պարփակված ուղղանկյուն փակագծերի մեջ։ Օրինակ՝ <p>։

Դեպքերի մեծ մասում մասնիկները հանդիպում են զույգ թեգերով, որոնք են "բացման թեգը" <p> և "փակման թեգը" </p>, որի մեջ դրվում է "/" նշանը։ Ներկայացվող ինֆորմացիան գրվում է այդ երկու թեգերի արանքում։

Որոշ դեպքերում բացման թեգերը իրենց մեջ պարունակում են լրացուցիչ ատրիբուտներ, որոնք օգտագործվում են հավելյալ ինֆորմացիա ներկայացնելու համար։ Հիմնական դեպքերում դրանք օգտագործվում են HTML փաստաթղթին այլ ֆորմատի նյութեր կցելու համար նախատեսված թեգերի հետ կամ մասնիկի մեջ ներկայացված ինֆորմացիայի կոորդինատները նշելու համար։ Օրինակ՝ <img>։

Առանձին մասնիկներ, ինչպիսին է տողընդհատը <br> , իրենց մեջ չեն պարունակում տեքստ կամ այլ թեգեր և պարունակում են միայն մեկ դատարկ բացման թեգ՝ առանց փակման թեգի։

Մասնիկների մի մասը կամավոր օգտագործման են և նրանց օգտագործումը փաստաթղթի մեջ ոչինչ չի փոխում։ Այդպիսին է օրինակ պարբերության մասնիկը <p>։ Այդ մասնիկները օգտագործվում են հին բրաուզերնորի համար ստեղծվող կայքերի մեջ։

Այնուամենայնիվ, HTML մասնիկի հիմնական տեսքն է <թեգ ատրիբուտ1="արժեք1" ատրիբուտ2="արժեք2">պարունակություն</թեգ>-ը։ Իսկ դատարկ մասնիկների դեպքում, ինչպիսին են <br> և <img> մասնիկները <թեգ ատրիբուտ1="արժեք1" ատրիբուտ2="արժեք2">-ը։ Դատարկ մասնիկների մեջ փակման թեգի օգտագործումը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ թույլատրելի։ Իսկ, եթե ատրիբուտին արժեք տրված չէ, օգտագործվում են հիմնական արժեքները։

HTML-ն ստեղծվել է բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից 1991-1992 թթ.։ Այն ծագել է SGML նշման լեզվից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Connolly D., Masinter L. The 'text/html' Media TypeIETF, 2000. — 8 p. — doi:10.17487/RFC2854
  2. https://www.w3.org/People/Raggett/book4/ch02.html
  3. HTML 3.2 Reference Specification
  4. HTML 4.0 Specification
  5. Սերտիֆիկացիա HTML 4.01(անգլ.)
  6. ISO/IEC 15445:2000(E) ISO-HTML(չաշխատող հղում)
  7. HTML5 (including next generation additions still in development)
  8. «"Plan 2014". World Wide Web Consortium». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

HTML-ի ձեռնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HTML» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HTML» հոդվածին։