Տանձենի ուսսուրական
Տանձենի ուսսուրական | |
Տանձենի ուսսուրական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Տանձ (Pyrus) |
Տեսակ | Տանձենի ուսսուրական (P. ussuriensis) |
Միջազգային անվանում | |
Pyrus ussuriensis |
Տանձենի ուսսուրական (լատին․՝ Pyrus ussuriensis), վարդազգիների ընտանիքի տանձենիների ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ 10-15 մ բարձրությամբ, փշերով ծածկված գորշավուն, գրեթե սև, փայլուն ճյուղերով։ Սաղարթը խիտ է ու լայն։ Ընձյուղները և բողբոջները սկզբում բրդանման աղվամազով են ծածկված, ավելի ուշ՝ մերկանում են։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 2-6 սմ-ի, սկզբում մազմզուկապատ, հետագայում՝ մերկ։ Տերևները համարյա կլորավուն են, թույլ սրտանման կամ կլորավուն հիմքով, սրածայր գագաթով, սուր սղոցաեզր, ներքևի կողմից թեթևակի աղվամազապատ, վերևի կողմից մերկ և փայլուն, մինչև 5 սմ երկարությամբ։ Վահանիկները բազմածաղիկ են, խոշոր, 3-4 սմ տրամագծով, սպիտակ ծաղիկներով։ Պտուղը ունի կարճ պտղակոթուն, դեղնավուն է կամ կանաչավուն, երբեմն կարմիր խալերով, կլորավուն, կամ տանձանման, հաստ կեղևով և կոշտ պտղամսով, որը պարունակում է մեծ քանակությամբ քարաբջիջներ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Անփոխարինելի պատվաստակալ է տանձենիների ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Ինչպես հայտնի է, այդ եղանակով է Ի. Վ. Միչուրինը ստացել Միչուրինի Բերե ձմեռային սորտը։ Էկոլոգիական խումբը XIII: Մշակության հավանական շրջանները 1 -32։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Հեռավոր Արևելքում, Ուսսուրի գետի ավազանում, Մանջուրիայում և Կորեայում։ Հայաստանի պայմաններում հաջողությամբ է կլիմայավարժվել և էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում, Երևանում կան խոշոր, մինչև 10 - 12 մ բարձրության, պտղաբերող ծառեր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (349)։