Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղարադաղլու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | գ. Ղարադաղլու (en), Գորանբոյի շրջան, Ադրբեջան |
Հիմնական ամսաթվերը | 1855 |
Ներկա վիճակ | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1855 |
Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գորանբոյի շրջանի (նախկին Կասում Իսմայիլովի շրջանի) Ղարադաղլու (en) գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ վավերագրերում (1847, 1849, 1852) հիշատակվող Ղարադաղլուի Սբ. Գևորգ հողաշեն-փայտածածկ եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, սակայն 1861 թ-ից նույն անվամբ եկեղեցին արդեն հիշվում է որպես քարաշեն կառույց[1][2]։
Հայտնի է, որ Սուրբ Գևորգ եկեղեցում էին պահվում Սբ. Գևորգի և Սբ. Մինասի մասունքները.
...որ 1871-ին ջրաղացի նախկին տէր՝ թիֆլիսեցի Նիկողայոս և Հռիփսիմէ Հախվերդեանցները՝ փայտեայ տուփիկներից հանել՝ արծաթեայ պահարաններում են զետեղել...[3] |
Հայտնի է նաև, որ եկեղեցին կառուցողի մարմինը ամփոփվել է տաճարի ներսում[4]։
Ինչպես Սբ. Գևորգ եկեղեցին, այնպես էլ գյուղից 200 մ հարավ՝ Կուրակ գետի ձախ ափին գտնվող Սբ. Նահատակ ուխտատեղիի մատուռը 1905 թ. նոյեմբերին թուրքերը կողոպտել ու ավերել են[5]։
1911 թ. Գանձակի հոգևոր վարչությունը որոշել էր տուժած եկեղեցուն նվիրաբերել եկեղեցական գրքեր[6]։
Քահանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1869 թվականին քահանա է ձեռնադրվել «Սարգիս քհնյ. Տէր Առաքելեանց ղարադաղլուեցի, ի վերայ սբ. Գէորգ եկեղեցւոյն հայոց Ղարադաղլու գեղջ»[7]։
Հայտնի է, որ Սարգիս Տեր-Առաքելյանցը քահայանայագործել է առնվազն մինչև 1910 թ., ընդ որում հովվելով Խոյլար գյուղի հասարակությանը[8]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեբախտաբար, ժամանակին եկեղեցու շինարարական արձանագրությունն ընդօրինակվել ու հրատարակվել է, որի շնորհիվ էլ պարզվում է, որ հողաշեն հին եկեղեցին քարաշեն նոր կառույցով փոխարինվել է 1855 թվականին[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 97-98, գ. 3818, թ. 95-96, գ. 3819, թ. 105
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148, գ. 33874, թ. 30
- ↑ Նազարեան Էմմանուէլ քահ., Տպաւորութիւններ Գանձակից, «Նոր-Դար», 1899, N 85, էջ 2
- ↑ «Արձագանք», 1886, N 19, էջ 279-280
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 278
- ↑ «Արարատ», 1911, էջ 522
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 5394, թ. 10
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 3, գ. 52, թ. 28
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 429