Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցի
Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի վիլայեթի Աղբակի գավառակի Ալբայրաք գյուղի մոտակայքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հիմքը դրվել է 4-րդ դարում։ Բլուրին տեղադրված վանքն ունեցել է օժանդակ կառույցներ և աշտարակներով պարիսպ, որի հետքերն այժմ նշմարելի են։ Արտաքուստ եկեղեցին և գավիթր կազմում են քառանկյունի հատակագծով մի ամբողջական ծավալ։
Սրբատաշ դեղնավուն քարե պատերը մշակված են հորիզոնական և ուղղահայաց ռիթմիկ ջլատումներով, փոքրաչափ լուսամուտներով։ Արմ․ ճակատին է շքամուտքը, որ զարդարված է կրոնական թեմաներով՝ տարբեր ժամանակների բարձրարվեստ քանդակներով։ Ներքուստ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցու արլ․ թևը վերջափակվում է նիստավոր աբսիդով, որն ավարտվում է նիստավոր կոնքով, անկյուններում ունի չորս ավանդատներ, որոնցից ավագ խորանինկից երկուսը երկհարկանի են, և նրանցիցմեկում, ըստ տապանաքարի չթվագրված արձանագրության, թաղված է Ս․ Բարդուղիմեոս առաքյալը։ Գավիթը հատվող կամարներով կենտրոնակազմ հորինվածք է։ Կամարները հանգում են ութ հենարանների, որոնցից վեցը որմնասյուներ են, երկուսը՝ եկեղեցու արմ․ պատին շատ մոտկանգնած սյուներ։ Եկեղեցու գմբեթը ևգավթի երդիկի ռոտոնդաձև ծածկը այժմ ավերված են։
1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր եկեղեցին չի գործել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 314)։ |