Ռեակտիվ շարժման լաբորատորիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա (անգլ.՝ Jet Propulsion Laboratory (JPL)), հապավումը՝ ՌՇԼ, պետության կողմից ֆինանսավորվող գիտա-հետազոտական կենտրոն է ԱՄՆ-ում, ՆԱՍԱ-ի փորձարարական կենտրոն է։ ՌՇԼ-ն գտնվում է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում?
ՌՇԼ-ն կառավարվում է նրան մոտ գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության ենթակայության տակ։ Լաբորատորիայի հիմնական գործունեության նպատակն է ռոբոտացված տիեզերական սարքերի նախագծումն ու շահագործումը, այն նաև իրականացնում է Երկրի ուղեծրում կատարվող հետազոտություններ և աստղագիտական դիտարկումներ։ Կազմակերպությունը նույնպես պատասխանատու է ՆԱՍԱ-ի «Խորը տիեզերքի ցանց» ծրագրի իրականացման համար։
Լաբորատորիայի այս պահին իրականացվող խոշոր ծրագրերից են՝ Մարսի գիտական լաբորատորիա, Կասինի-Հյուգենս, Դաուն, Ջունո առաքելությունները, ինչպես նաև Միջուկային սպեկտրոսկոպիկ աստղադիտակների խումբ (NuSTAR) և Սպիտզեր աստղադիտակները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռեակտիվ շարժման լաբորատորիա կատեգորիայում։ |