Jump to content

Շանդուն (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդուն
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՑզինան
Ամենաբարձր կետԹայշան
Օրենսդրական մարմինShandong Provincial People's Congress?[1]
Բնակչություն101 527 453 մարդ (2020)[2]
Տարածք156 700 կմ²
Սահմանակցում էՀեբեյ, Հենան, Անհոյ և Ցզյանսու
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցShantung?
ISO 3166-2 կոդCN-SD
sd.gov.cn(չին.)

Շանդուն, նահանգ Արևելյան Չինաստանում, Դեղին ծովի ափին։ Տարածությունը 150 հազար կիլոմետր2 է, բնակչութէյուն 101,5 միլիոն 2020, վար- Ա․ Գ․ Շայբոն Դ․ Ա․ Շայն չական կենտրոնը՝ Ցզինան։ Ռելիեֆը բլրապատ հարթավայր է, բացառությամբ տարածքի այն մասի, որն զբաղեցված է Շանդունյան լեռներով։ Կլիման բարեխառն է, մուսսոնային։ Ցզինանում հունվարի միջին ջերմաստիճանը —1,6 °C է, հուլիսինը՝ 28,2 °C, Ցինդաոյում՝ — 1,3 °C և 23,6 °C, տարեկան տեղումները՝ 600-700 միլիմետր, լեռներում՝ մինչև 1000 միլիմետր՝ Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետը Հուանհեն է։ Դունպինհու և Դուշանհու լճերը միացած են Մեծ ջրանցքի համակարգին։ Շանդուն տնտեսապես զարգացած նահանգ է, ՉԺՀ-ի կարևոր ինդուստրիալ շրջանը։ Տալիս է երկրի արդյունաբերության համախառն արտադրանքի 5,5%-ը 1971։ Զարգացած է լեռնահանքային (քարածխի, նավթի, երկաթի, բոքսիտների, գրաֆիտի, աղի քիմ․, տեքստիլ, ճենապակու հախճապակու և սննդի արդյունաբերությունը, մետալուրգիան։ Զարգանում է նավթավերամշակման արդյունաբերությունը։ Սև և գունավոր մետալուրգիական խոշոր գործարաններ կան Ցզինանում և Ցինդաոյում։ Մեքենաշինությունն ունի բազմաճյուղ կառուցվածք (լոկոմոտիվների, վագոնների, ներքին այրման շարժիչների, հաստոցների, էլեկտրասարքավորումների, տեքստիլ և գյուղատնտեսական մեքենաների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում)։ Արդյունաբերության խոշոր կենտրոններ են Ցզինանը, Ցինդաոն, Բոշանը։ Շանդուն նաև գյուղատնտեսական կարևոր շրջան է։ Մշակում են ցորեն, սոյա, կորեկ, բրինձ, չինական կորեկ, եգիպտացորեն, բամբակենի, գետնանուշ և այլն։ Զբաղվում են պտղաբուծությամբ և այգեգործությամբ։ Զարգացած է ձկնորսությունը և ծովային արդյունագործությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 448
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդուն (նահանգ)» հոդվածին։