Մարիամ Նանե
Մարիամ Նանե | |
---|---|
Եկեղեցու արտաքին տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1776 |
Գմբեթ | չկան |
Maralan Church Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Մարիամ Նանե (մայր Մարիամ) կամ Սուրբ Մարիամ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցու մատուռ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Թավրիզի Մարալան թաղամասում՝ հայկական պատմական գերեզմանատանը կից[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Նանե մատուռը կոչվում էր Մարիամ Աստվածածնի անունով, քանի որ նախքան դրա կառուցումը նույն վայրում կար մեկ այլ եկեղեցի՝ Աստվածածին անվանումով։ Այն թվագրվում էր 16-րդ դարի՝ Սեֆյան շահ Իսմայիլի (1502-1524) դարաշրջանին։ 1721 թվականին Թավրիզում տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ, որը խլել է մինչև 250 հազար մարդու կյանք[3]։ Կես դար անց կառուցվում է եկեղեցու նոր շինությունը՝ բազիլիկ ոճով։ Թավրիզահայերը իրենց հարազատներին թաղում էին այս եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը, որն ունի հնամենի տապանաքարեր։ Այստեղ թաղված են օտարազգի քրիստոնյաներ նույնպես, որոնք այդտեղ են թաղվել հայերի հետ ամուսնացած լինելու կամ այդ քրիստոնեական միակ գերեզմանատունը լինելու պատճառով[4]։ 1850-ական թվականներից՝ Մարիամ Նանեից 4 կմ հեռավորության վրա, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Սաթունյանը ձեռք է բերում հողատարածք, որը հետագայում դառնալու էր Թավրիզի հայկական նոր գերեզմանատուն՝ սուրբ Շողակաթ մատուռով։
Մարիամ Նանեում տարին մի քանի անգամ պատարագ է մատուցվում։ Առավել կարևոր է անվանակոչության տոնը՝ սուրբ Կույսի Վերափոխման առիթով խաղողօրհնեքի ավանդական արարողությունը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Նանեն ավանդական բազիլիկ կառույց է՝ սեֆյան ճարտարապետական ոճով։ Հիմնական շինանյութը կավն ու աղյուսն են։ Ներսից պատերը ծածկված չեն, թողնված է աղյուսը։ Խորանի վրա դրված է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը գրկին։
Եկեղեցու մուտքն արևելքից է։ Հյուսիսից ու հարավից սրահ են բացվում երեքական պատուհան, որոնց միջնամասերում սրբապատկերներ են՝ աստվածաշնչյան թեմայով[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թավրիզ
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թեհրան
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Նոր Ջուղա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Mary's church(չաշխատող հղում)
- ↑ NGDC. «Comments for the Significant Earthquake». Վերցված է 7 հեկտեմբերի 2012-ին.
- ↑ Գրիգոր արքեպիսկոպոս Չիթչյան, Հայաստանի Ա. Հանրապետութեան Գերմանիոյ դեսպան Ճէյմս Կրինֆիլդի մասին
- ↑ «Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
|