Կարելերենի հիմնական առանձնահատկություններից են b, g, d, z ձայնեղների և š, ž, č (tê) շփականների առկայությունը, ձայնավորների ներդաշնակությունը, երկար և կարճ ձայնավորների հակադրությունը, բաղաձայնների աստիճանների հերթագայությունը։ Կարելերենով ամենահին տեքստը թվագրվում է 18-րդ դարում։ Այբուբենը 20-րդ դարի կեսերից ռուսագիր և ֆիննագիր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 320)։