Դսեվանք
Դսեվանք | |
---|---|
Դսևանք եկեղեցին և Կայանբերդի պարսպաշարը, 07․09․2023 թ․ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հաղպատ[1] |
Մասն է | Կայանբերդ |
Կազմված է | Խաչքար, Տապանաքար և Օժանդակ շինություններ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Դսեվանք (նաև՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի), հայկական առաքելական եղեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևմտյան մասում՝ հրվանդանի վրա Կայան բերդի հարավային հատվածի արևելյան մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաքել Դավրիժեցին եկեղեցին հիշատակում է «Տես և անց» անունով։ Դրսից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կառուցվածքով գմբեթակիր եկեղեցի է, որի խորանը գտնվում է արևելյան հատվածում։ Մուտքը արևմտյան կողմում է, որը միակն է։ Ուշագրավ է այն, որ մուտքի բարավորը կազմված է երեք առանձին քարերից, որոնցից կենտրոնականը ունի խաչաթևերի նմանվող կտրվածք և հարմարեցված է մյուս երկուսին։ Եկեղեցին գրեթե հիմնահատակ կործանվել է 1668 թվականի և 1827 թվականի երկրաշարժերից։ Բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ Վերջին անգամ վերակառուցել է Մարգար Երզնկյանցը (մահացել է 1835 թվականին), որի արձանագիր տապանաքարը գտնվում է եկեղեցու վիմաքարի ներքո։ Այժմ եկեղեցին կիսավեր է[2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու մուտքի բարավորը
-
Եկեղեցու ընդհանուր պատկերը
-
Եկեղեցին ներսից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Կայանբերդ (Դսեվանք)». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ hushardzantest. «ԱՄՐՈՑ ԿԱՅԱՆ ԲԵՐԴ, Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ԴՍԵՎԱՆՔ) ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դսեվանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 444)։ |